Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված «Սուրբ պատարագն» 1-ին անգամ կսփռվի համացանցով

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված «Սուրբ պատարագն» 1-ին անգամ կսփռվի համացանցով
10.09.2015 | 14:08

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով: Սուրբ պատարագը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 12-ին Երևանի ժամանակով երեկոյան ժամը 7:30:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված այս ստեղծագործության վրա հեղինակը աշխատել է շուրջ հինգ տարի:

«Այսպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն է: Գործը կատարվելու համար հարկավոր էր մեծաթիվ երգչախումբ, որովհետև ստեղծագործությունում մինչև 8 ձայնի բաժանում և երկար տևողություններով պահվող նոտաներ կային»,- ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը կատարող երգչախումբը Մոնրեալի «Սենթ Լորենս» երգչախումբն է, որը բաղկացած է մոտ 100 կանադացի երգիչներից: Թեև երգչախմբի մեջ հայ չկա, սակայն չորս մենակատարներից երեքը հայ են: Երգչախմբի ղեկավարը՝ Ֆիլիփ Բուրքը, երիտասարդ տաղանդավոր ֆրասնիացի է, ով կարողացել է ընդամենը երկու ամսում տիրապետել հայերենի հնչյունաբանությանը, որպեսզի ստեղծագործությունը ճիշտ հնչի:

«Իր ստեղծագործական ոճի մեջ այս ստեղծագործությունը բոլորովին տարբեր է թե’ Կոմիտասից և թե’ Եկմալյանից, սակայն այս երաժշտության հիմքը մեր շարականներն են,որպես ներշնչում»,- ասում է «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործության հեղինակ, երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանից դուրս Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված միակ ստեղծագործությունն է, որ հինգ տարվա աշխատանք է պարփակել և եզակի է իր լայնածավալությամբ և տարողությամբ:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ